Հայրենիքը սկսվում է սահմանից
Մեր միակ դաշնակիցը, բարեկամն ու եղբայրը Հայոց բանակի քաջարի զինվորն է:
previous arrow
next arrow
Slider

«Ծանրոց Զինվորիս» ընկերությունն իր գործունեության ընթացքում կարողացավ ձեռք բերել ամենաթանկը՝ ծնողների վստահությունը, սպասարկելով ՀՀ և ԱՀ բոլոր մարզերի քաղաքներն ու գյուղերը: Ընկերությունը բոլոր նվիրաբերումներին տվեց մեկ պատասխան՝ «մենք կփոխադրենք անվճար»: Ընկերության տնօրինության կարգադրությամբ կազմակերպվեց «Զինվորներին այց ծրագիրը», որը կյանքի կոչվեց 2016.թ նոյեմբերին և իրականացվեց ավելի քան 20 այց: Նույն սկզբունքով կազմակերպվեցին նաև «Զինվորին գիրք» և «Նվեր զինվորիս» ծրագրերը, որին մասնակցեցին ՀՀ դպրոցների մեծ մասը և իհարկե անվճար փոխադրումը կրկին իրականացվեց մեր ջանքերով: Այս տարիների աշխատանքը, ծնողների ջերմ վերաբերմունքը, բարեմաղթանքները մեր ընկորության աշխատակազմին և մասնավորապես՝ տնօրինությանը, հանգեցրեց այն մտքին, որ անգամ այսօր ծնողը հնարավորություն է ստանում, ժամանակ առ ժամանակ ծանրոցն ուղարկել զինվորին բացառապես անվճար, և սա դեռ ամենը չէ, ընկերությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել անապահով ընտանիքներին և հնարավորինս լինել նրանց կողքին:

 

© 2017 - 2021  Ծանրոց զինվորիս Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքը պատրաստեց՝ Web-Working.Org